Վարդենիսում կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է, կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում, ի՞նչ խոստման դիմաց․ Թագուհի Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կայքերում տարածված տեղեկությունից հետո, թե Ադրբեջանը համաձայնվել է հրադադար հաստատել, Վարդենիսում կրակոցների ինտենսիվությունը պակասել է։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ):
Բայց պաշտոնապես Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ որևէ հաստատում դեռ չկա:
Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է:
Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում... Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց...
Պի՛նդ պիտի լինենք սիրելի ժողովուրդ....»։