211652_close_icon
views-count2723 դիտում article-date 19:19 16-09-2020

Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/09/16/Tovmasyan/3397860?fbclid=IwAR0XlBK4Y7oT9zTr2troxFwN0uguIRG8mciYallLHCFeYThlLP8tfEsO6zM]Tert.am[/url]-ը գրում է. Գերատեսչական շրջապտույտի մեջ ունենք իրավիճակ, որ Վարդենիսի համայնքը իր 36 մանր ու միջին համայնքով զրկված է բուժման իրավունքից, քանի որ ամենածայրահեղ իրավիճակում գնում են Մարտունու հիվանդանոց, շատ դեպքերում Երևան են գալիս և սրան զուգահեռ Մարտունի քաղաքում մեկնարկել է երկրորդ հիվանդանոցի կառուցումը, որի վրա ծախսվում է մոտ հինգ միլիոն դոլար: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ես ուզում էի հասկանայի կառավարության դիրքորոշումը ինչով է պայմանավորված, որ հենց Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում»,-ասաց նա և նշեց, որ դա չի բխում տարածքների համաչափ զարգացումից: Նա նշեց, որ Վարդենիսը Արցախին կապող միակ դարպասն է և Արցախից շատ քաղաքացիներ հենց այդ Վարդենիսի հիվանդանոցից էին օգտվում, դրա ռազմավարական նշանակությունը չպետք է մոռանանք: «Այս պահին համայնքը դրամահավաք է իրականացնում, որ կարողանա այդ խայտառակ ծանր պայմաններում գտնվող հիվանդանոցը վերանորոգի, տեխնիկայով հագեցնի, իսկ այս ընթացքում բժիշկները ուղղակի փախչում են»,-ասաց նա: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով նշեց, որ Առողջապահության նախարարությունը ինքն է տնօրինում, թե որտեղ կառուցվեն հիվանդանոցներ և ենթակառուցվածքների բարելավում որտեղ տեղի ուեննա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/16/Tovmasyan/3397860?fbclid=IwAR0XlBK4Y7oT9zTr2troxFwN0uguIRG8mciYallLHCFeYThlLP8tfEsO6zM]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր