211652_close_icon
views-count1167 դիտում article-date 13:42 28-07-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 27-ին, ժամը 00.30-ին, Երևանի
Արտաշատի խճուղում իրար են բախվել «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 26-ին, ժամը 17.00-ին, Երևանի
Նուբարաշենի խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարերին և շրջվել. 36-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 27-ին, ժամը 00.10-ին, Երևանի
Ազատամարտիկների և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շեվրոլե» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 27-ին, ժամը 02.30-ին, Երևանի
Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 27-ին, ժամը 01.30-ին, Երևանի Խուդյակովի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին և շրջվել. վնասվել են նշված վայրում կայանված «Հունդաի», «Օպել» և «Նիսան Սանի» մակնիշի ավտոմեքենաները, իսկ «ԲՄՎի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց :
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 27-ին, ժամը 17.30-ին, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 13-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 27-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Ճամբարակի Գարդմանի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 27-ին, ժամը 22.05-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 27-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Կոտայքի մարզում՝ «Արզնի առողջարանի» մոտ, իրար են բախվել «Զիլ-130»- և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենա. «Հունդաիի» 37-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 27-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի գերեզմանատան մոտ իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 39-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր