211652_close_icon
views-count1617 դիտում article-date 10:14 27-07-2021

Հիմա էլ կուսակցություններ են բացվում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. ում է աջակցելու իշխող ուժը Վանաձորում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք» թերթը գրում է. «Հանրապետության երրորդ քաղաքում` Վանաձորում, աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն է սպասվում: Ըստ նախնական տեղեկությունների` իշխող ուժը հավանական թեկնածու դեռ չունի եւ մտադիր է աջակցել, որպեսզի Վանաձորի քաղաքապետի պաշտոնը հանձնի վաղեմի գործընկեր «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

Հատկանշական է այն, որ ինչպես խորհրդարանական, այնպես էլ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ սկսել են կուսակցություններ բացվել: Հիմա էլ ոչ ավել, ոչ պակաս հենց Վանաձորում է կուսակցություն բացվում, որի հիմնադիր համագումարը տեղի կունենա օգոստոսին: «Նոր Վանաձոր» կոչվող կուսակցության հիմնադիրները ովքեր են, դեռ հայտնի չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր