211652_close_icon

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. «Ալյանս»-ը Վանաձորում երկրորդ գրասենյակը բացեց

views-count1186 դիտում article-date 18:30 12-05-2016
Վանաձոր քաղաքում, Աղայան 82-2/1 հասցեով բացվեց «Ալյանս» կուսակցության երկրորդ տարածքային գրասենյակը: Բացմանը ներկա էր կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Նոր գրասենյակների միջոցով «Ալյանս» կուսակցությունը նպատակ է հետապնդում ընդլայնել իր գործունեությունը Վանաձոր քաղաքում առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ և առավել հասանելի դառնալ քաղաքի տարբեր հատվածներում բնակվող վանաձորցիների համար: Գրասենյակի բացմանը ներկա կուսակցության անդամները Տիգրան Ուրիխանյանին ներկայացրեցին Վանաձոր քաղաքում առկա սոցիալ-տնտեսական, իրավական, քաղաքային իշխանություններին առնչվով խնդիրները:

Նմանատիպ նյութեր