211652_close_icon
views-count25632 դիտում article-date 21:13 26-07-2021

Գյումրիում մոր ու տղայի դիերը հայտնաբերել են վարձակալած տան հյուրասենյակում՝ մահճակալի մեջ․ մանրամասներ. aravot.am

aravot.am-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու կենտրոնում գտնվող Բագրատունյաց 8-րդ շենքի բնակարաններից մեկում այսօր հայտնաբերել էին 1984 թվականին ծնված Անժելա Գ․-ի և նրա որդու՝ 2011 թվականին ծնված Հրաչ Հ․-ի դիերը։

Դիերը եղել են ուռած, նեխած, ականատեսները մեզ պատմեցին՝ սկզբում անհնար է եղել ճանաչել, որ դիերից մեկն անչափահաս է՝ 10- ամյա տղա։ Նրանք հայտնաբերվել են երկսենյականոց բնակարանի հյուրասենյակում, որտեղ մահճակալ է դրված եղել՝ մայր և որդի անկողնու մեջ են եղել։

Զննությամբ պարզվել է, որ բնակարանը կոկիկ վիճակում է՝ թափթված որևէ իր չկա։

Կան ենթադրություններ, որ նրանք մահացել են մի քանի օր առաջ։ Դեպքի վայրում հավաքվել էին նրանց բարեկամները, հարևաններն ասելիք չունեին, քանի որ այս ընտանիքին չեն ճանաչում․ միայն գիտեին, որ նրանք ընդամենը 4 օր է՝ ինչ վարձակալել էին բնակարանը, ընդ որում վարձակալել էին չորս օրով։

Մանրամասներն՝ այստեղ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջները բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել էին մոր և տղայի դիերը։

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր էին նախապատրաստվում։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր