2377 դիտում
13:40 26-07-2021
Ճապոնիան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին` Միշուստինի` Կուրիլյան կղզիներ այցի պատճառով
Ճապոնիայի ԱԳ նախարարի մշտական տեղակալ Տակեո Մորին գերատեսչություն է կանչել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինին և բողոք հայտնել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի` «հյուսիսային տարածքներ» այցի հետ կապված: Այդպես Ճապոնիայում անվանում են Կուրիլյան Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Խաբոմայի կղզիները: Գրում է ria.ru-ն։
ՌԴ դեսպանը ճապոնացի պաշտոնյայի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ դա «անթույլատրելի է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման հիման վրա»:
Երկուշաբթի Միխայիլ Միշուստինը սկսել է իր աշխատանքային այցը Հեռավոր Արևելքի և Սիբիրի դաշնային շրջաններ և ժամանել է Իտուրուպ:
Աղբյուրը նկատում է, որ Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ ստվերում է խաղաղ պայմանագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ն և Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որով Մոսկվան համաձայնել է վերանայել Խաբոմայի և Շիկոտան կղզիները Ճապոնիային փոխանցելու հավանականությունը խաղաղ պայմանագրի կնքումից հետո, իսկ Կունաշիրի և Իտուրուպի ճակատագիրը չի շոշափվել:

Նմանատիպ նյութեր
1704 դիտում
15:14 02-08-2019
Ճապոնիան քննադատել է Մեդվեդևին Կուրիլյան կղզիներ այցելելու համար
2305 դիտում
23:31 15-10-2019
Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով
2870 դիտում
15:48 14-02-2017
Ճապոնիան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Այս բաժնից
367 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
454 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան