Ճապոնիան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Ճապոնիայի կառավարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին. պատճառը Կուրիլյանկղզիներից 5-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանով տրված անվանումներն են, հաղորդում է Tass-ը։
«Դա անթույլատրելի է և հակասում է Ճապոնիայի դիրքորոշմանը։ Փետրվարի 13-ին մենք ՌԴ-ին դիվաագիտական ճանապարհով նոտա ենք հղել»,-ասել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։
Վերջինիս խոսքով՝ հենց կղզիների աննվանակոչումն է, որ ընդգծում է այնպիսի խնդիրների առկայությունը, ինչպիսին տարածքային հարցերի լուծման կարևորությունն է։
Նա հավելել է, որ ճապոնական կողմը համառորեն պնդելու է , որպեսզի ռուսական իշխանությունների հետ բանակցային գործընթաը շարունակվի։