Ճապոնիան քննադատել է Մեդվեդևին Կուրիլյան կղզիներ այցելելու համար
Ճապոնիան քննադատել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Կուրիլյան վիճահարույց կղզիներ այցելելու համար: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/30088626.html]«Ազատությունը»[/url]։
Ճապոնիան այդ կղզիներն ի պաշտոնե անվանում է «Հյուսիսային տարածքներ»: Սա 2015 թվականից ի վեր Մեդվեդևի առաջին այցն է կղզիներ:
«Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է «Հյուսիսային տարածքներ», դա անընդունելի է Ճապոնիայի համար»,- ասել է Ճապոնիայի կառավարության քարտուղար Յոշիդե Սուգոն:
Ճապոնիայի կառավարությունը տարածել է հայտարարություն, որով քննադատել է Մեդվեդևին և Մոսկվային կոչ է արել վիճահարույց կղզիների հարցում ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել:
Խորհրդային Միությունը կղզիները գրավել է Երկրորդ աշխարհամարտի ավարտին: