211652_close_icon
views-count8636 դիտում article-date 13:14 26-07-2021

«Կա 2 սցենար». Սաակաշվիլին պատմել է «Ուկրաինա ներխուժելու Պուտինի ծրագրերի մասին»

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, իսկ այժմ Ուկրաինայում բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ներկայացրել է «ուկրաինական տարածք ռուսական բանակի ներխուժման հավանական երկու սցենար»: Քաղաքական գործիչն այս մասին խոսել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում «Իրական քաղաքականություն Եվգենի Կիսելյովի հետ» հաղորդման շրջանակում:

Նրա կարծիքով` «Մոսկվան կարող է մշակել Ուկրաինա ներխուժման սցենար` 2008-ի օրինակով»: Ըստ Սաակաշվիլիի՝ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը խիստ նման է Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակին հարձակման նախաշեմին»: Նա ընդգծել է, որ «այժմ Մոսկվան իր ուժերը կենտրոնացնում է Ղրիմում՝  Ուկրաինայի սահմաններին»:

«Բոլոր այն դեսանտային խմբերը, որոնք գտնվում են Ռուսաստանում, բացառությամբ հեռավորարևելյանի, այժմ տեղափոխվել են օկուպացված Ղրիմ: Դա չի կարող լինել միայն ռազմական մանևր, քանի որ դրանք մեծ ուժեր, կարողություններ և միջոցներ են»,- հայտարարել է նա:

Նմանատիպ նյութեր