211652_close_icon
views-count2585 դիտում article-date 10:25 09-12-2021

Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանը կկանգնի տնտեսական խստագույն պատժամիջոցների առջեւ․ «Ամերիկայի ձայն»

Երեքշաբթի օրն անցկացված հեռավար գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Պուտինին զգուշացրել է դադարեցնել զորքերի մոբիլիզացումն ուկրաինական սահմանի երկայնքով, որոնց թիվն, ըստ որոշ հաշվարկների հասել է գրեթե 100,000-ի:

Ինչպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն է ասում. «Եթե Ռուսաստանը նորից ներխուժում իրականացնի Ուկրաինայում, Միացյալ Նահանգները և եվրոպացի դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական միջոցներով։ Մենք լրացուցիչ պաշտպանական գույք կտրամադրենք ուկրաինացիներին եւ լրացուցիչ միջոցներով արեւելյան թեւում կուժեղացնենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին», ասել է նա:

Հիշեցնենք, որ Ուկրաինան իր արևելյան շրջաններում ռուսամետ անջատողականների դեմ պայքարում է 2014 թվականից ի վեր, այն բանից հետո, երբ Մոսկվան զավթեց Ղրիմը։

Գագաթաժողովում Պուտինը Բայդենից երաշխիքներ է պահանջել, որ ՆԱՏՕ-ն իր կազմի մեջ չի ներառի Ուկրաինային:

Ինչպես Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է ասել, «Սա աշխատանքային քննարկում է շատ ծանր ժամանակահատվածում, երբ լարվածության մասշտաբները Եվրոպայում հասել են չափազանց բարձր մակարդակի»։

«Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է դեպի Ուկրաինա ռուսական ներխուժման և դեպի Թայվան Չինաստանի կողմից ներխուժման դեպքերում հանդես գալ որոշակի գործողություններով,

ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը պատասխանել է.

«Միացյալ Նահանգները պատրաստվում է ձեռնարկել զսպման եւ դիվանագիտական հնարավոր բոլոր գործողությունները, որպեսզի համոզվենք, որ Թայվանի սցենարը երբեք տեղի չունենա: Փորձելու ենք նաեւ կանխել որեւէ ներխուժում դեպի Ուկրաինա», ասել նա ու ավելացրել, որ այս պահին դա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է:

Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առաջնորդներն արդյունավետ քննարկում են ունեցել նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ներկա պահին կանգ առած բանակցությունների մասին:

Ըստ Ռոյթերս գործակալության, Բայդեն-Պուտին հեռավար հանդիպումից մեկ օր անց Կրեմլը հայտարարել է, որ «բարդ առճակատման իրավիճակի» շուրջ շատ շուտով քննարկումներ են անցկացվելու երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ:

Նմանատիպ նյութեր