211652_close_icon
views-count3102 դիտում article-date 16:05 13-03-2014

Ռուսաստանը թանկ կվճարի Ուկրաինա ներխուժելու համար․ Օբամա

ԱՄՆ֊ն և աշխարհը ստիպված կլինեն պատժել Ռուսաստանին, եթե նա չփոխի Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականությունը։ Այս մասին Վաշինգտոնում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբաման։ Ըստ Օբամայի խոսքերի, ԱՄՆ֊ն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Նա գտնում է, որ Ուկրաինային սպառնացող գլխավոր վտանգը տարածքային ամբողջության կորուստն է։ Հանդիպման ընթացքում Յացենյուկը ասել է, որ Կիևը պայքարում երբեք չի զիջի իր գերիշխանությունը, սակայն միշտ պատրաստ է բանակցել ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելու համար։ Բացի այդ, Օբաման հայտարարել է, որ Ղրիմում կայանալիք հանրաքվեն անօրինական է։

Նմանատիպ նյութեր