211652_close_icon
views-count2268 դիտում article-date 16:20 25-07-2021

Վերաքննիչ դատարանում մակագրումները ձեռքով են անում

Փաստաբանական համայնքը վերջին 3 տարիներին մշտապես ընգծել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը հնարավոր այն օղակներից է միշտ հանդես եկել, որով մարդկանց ապօրինի կալանավորելու կամ այլ ռեպրեսիվ միջոցների դեմն առնելու հնարավորություն էր իրենից ենթադրում, դրա պատճառը մի քանիսն էր։

Քանի որ Վերաքննիչ քրեական դատարանում կային իսկապես խիզախ, պրոֆեսիոնալ, անկախ դատավորներ և երկրորդը՝ մակագրման համակարգը չէր լինում ձեռքով, այսինքն դատարանի նախագահը պարզապես իր ցանկությամբ չէր որոշում թե, որ դատավորը պետք է քննի, առնվազն այն կոչվում էր համակարգչային պատահականության սկզբունքով մակագրում, և կալանավորման գործերն այդպես էին մակագրվում Վերաքննիչ քրեկան դատարանում։ Մինչդեռ առաջին ատյանում մշտապես դատարանի նախագահն անձամբ ձեռքով մակագրումներ է կատարում կալանավորման գործերով։

Այս մասին գրում է yerevan.today-ը:

Հետաքրքիր է նաև, որ հենց վերջին շրջանում, օրինակ Սյունիքի համայնքապետերի գործերով, պրոֆեսոր Չարչյանի և այլ աղմկահարույց գործերով մակագրումներ արվում են մշտապես դատարանի նախագահի ձեռքով դատարանի նախագահի կողմից, այլ ոչ՝ համակարգչով, և բոլոր դեպքերով, եթե նկատել եք, որևէ մի բարձր վարկանիշ ունեցող դատավոր չի քննում։ Բոլոր դատավորները, որոնք կալանավորման միջնորդությունները բավարարել էին, ցածր վարկանիշ ունեցող, պատվերներ կատարելու և ճնշումներին չդիմադրելու համբավ ունեցողներ են։

Հիմա պատկերացրեք արդեն Վերաքննիչ քրեական դատարանում ևս սկսվել է նույն պրակտիկան։ Այսինքն, երբ Սյունիքի համայնքապետերի և այլ աղմկահարույց կամ հանրային հնչեղություն ունեցող գործերով վերաքննիչ բողոքներ են ներկայացվել, հենց այս ժամանակահատվածում ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում վերաքննիչ քրեական դատարանում, առգրավվում է համակարգիչներ, և չնայած նրան, որ մակագրման համակարգը որպես այդպիսին պահպանվել էր վերաքննիչում, սակայն հենց այս ժամանակահատվածում նրանք անհասկանալի պատաճառով խափանվում են և վերաքննիչ դատարանի նախագահը ձեռքով մակագրումներ է կատարում և կրկին ծայրահեղ անհանգստացնող, ցածր վարկանիշ ունեցող դատավորների, օրինակ՝ ձեռքով մակագրում է «իշխանության սրտի դատավոր» տխրահռչակ Արմեն Դանիելյանին և այլ նման դատավորների։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր