7264 դիտում
22:14 20-12-2022
Մի ձեռքով՝ նկարիչ, մյուս ձեռքով՝ քանդակագործ. Ռաֆայել Ջավախյան
«Եթե ծնվում ես Լոռիում, ամենայն հայոց բանաստեղծի պես պիտի աշխատես ու ստեղծագործես»
Արվեստում մարդու ներաշխարհը արտացոլվում է իր ստեղծագործություններով: Տարբեր բնագավառների ներկայացուցիչների մոտ տարբեր կերպ է արտահայտվում. երգչի մոտ արտահայտվում է հեղինակած երգով, գրողի մոտ՝ բանաստեղծությամբ, իսկ արդեն նկարչի մոտ՝ գույներով ողողված կտավներով: Նկարիչ-քանդակագործ Ռաֆայել Ջավախյանը, լինելով ՀՀ նկարիչների միության անդամ, Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն, շարունակում է՝իր կտավներով և քանդակներով գրավել հանրությանը՝ գունեղությամբ և խորը ասելիքով:
Ջավախյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է սկսվել սերը դեպի նկարչություն, անկեղծացավ.
-Իմ սերը դեպի նկարչություն շատ փոքրուց է եղել: Ես դեռ մանկապարտեզ էի հաճախում, երբ առաջին անգամ պլաստիլինից ստացա Բուրատինոյին: Կարելի է ասել , որ մի ձեռքով նկարիչ եմ, մյուս ձեռքով՝ քանդակող:
Ռաֆայել Ջավախյանը նշում է նաև, որ զբաղվել է սպորտով՝ թեթև աթլետիկայով. լավ վազորդ է եղել: Բայց հանգել է արվեստի մասնագիտական որոշմանը, քանի որ իրեն գրավել է գունեղ աշխարհը, իսկ դեպի գեղանկարչություն՝ ուղղորդել է արյունն ու ներաշխարհը; Ջավախյանի մոտ յուրահատուկ է կտավը ստեղծելու գործընթացը.ի տարբերություն մյուս նկարիչների, ինչպես ինքն է նշում, նա անմիջապես կտրվում է աշխարհից, ու գտնվելով երկնքում, ստեղծում սրտի կտավները, որին տալով իր ողջ էներգիան, հոգեպես ուժասպառ է լինում կտավներն ավարտելիս: Սիրում է Լոռվա բնաշխարհը, դրա վերաբերյալ մանրամասնում է.
-Մինչև դպրոցն ավարտելը, ես ձանձրացած էի Լոռիից, ինքս ինձ հարցնում էի՝ «ի՞նչ տեղ եմ ծնվել... սարերի ու ձորերի մեջ», բայց երբ սկսեցի նկարել ու շրջել Հայաստանով մեկ, հասկացա՝ ինչ հրաշք ծննդավայր ունեմ....: Եթե ծնվում ես Լոռիում, ամենայն հայոց բանաստեղծի պես պիտի աշխատես ու ստեղծագործես, քանի որ Լոռին ուրիշ աշխարհ է, որը ինչքան էլ նկարում եմ, լիովին չի բացահայտվում ու հենց դրա համար էլ չի հոգնեցնում:
Ռաֆայել Ջավախյանը1986 թվականից առ այսօր տնօրինում է Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը:
Մասնակցելով Արցախյան շարժմանը՝ Ջավախյանը դադարել է գեղանկարչությամբ զբաղվել շուրջ 15 տարի, բայց չի դադարել Ալավերդու պատկերասրահի տնօրենը լինելուց: Հիշում է, երբ նկարիչները ամեն անգամ իրենց աշխատանքները բերում էին ցուցասրահում ներկայացնելու, նրանց հետ սկսում էր նկարել, մինչդեռ մի օր, չդիմանալով գեղանկարչության մոլուցքին, վերադարձավ սիրելի մասնագիտությանն ու շարունակեց նկարել:
Ջավախյանը, զբաղվում է նաև քանդակագործությամբ: Երկու ուղղություններն էլ սիրում է և հաճույքով է աշխատում՝ արագությունը գործում որպես առանձնահատկություն նշելով: Հեղինակել է Հաղպատի և Ախթալայի վանքերի մուտքի դռները և Ախթալայի վանքի օծման ավազանը, ինչպես նաև Ալավերդու երեք կոթողային քանդակները («Քաջ Նազար», «Հառաչանք», «Ծնունդ»): Ունի նաև խաչքարեր, որոնք գտնվում են Հայաստանից դուրս:
Որպես ամփոփում՝ երիտասարդ նկարիչների համար կիսվեց խորհրդով.
-Իմ խորհուրդը շատ նկարելն է: Նկարիչը չպիտի օրական սահմանափակվի 5-6 ճեպանկարով: Երիտասարդ հասակում ես օրական այնքան ճեպանկարներ էի անում, որ շփոթվում էի հաշիվներում: Նկարչության Ա-ն ու Բ-ն շատ դժվար է հասկանալը, բայց բավական է ճանաչել դրանք , արդեն կտիրապետես և՛ գիտելիքին, և՛ Ա-ին ու Բ-ին,- եզրափակեց նկարիչ-քանդակագործը:
Նյութի հեղինակ՝ Հեղինե Մխիթարյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1306 դիտում
13:53 30-03-2015
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը
2085 դիտում
11:43 22-08-2015
Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Բաբայանին՝ հոբելյանի առթիվ
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)