57261 դիտում
10:26 24-07-2021
Ողբերգական դեպք Լոռու մարզում․ 30-ամյա մոտոցիկլավարը Վանաձորում կողաշրջվել է և տեղում մահացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ասյօր, հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ 30-ամյա Արարատ Ալեքսանյանը իր վարած երկանիվ մոտոցիկլով Վանաձոր քաղաքի Վարդանանց 17 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, ենթարկվել է ինքնավթարի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Ա․ Ալեքսանյանը տեղում մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Օպարտիվորեն ժամանել են նաև Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Զ․ Նավասարդյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Պ․ Ալեքսանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձարարականով՝ մոտոցիկլը տեղափոխվել է Ոստիկանության Տարոնի բաժնի պահանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+