211652_close_icon
views-count18027 դիտում article-date 10:55 23-07-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 35-ամյա վարորդը Toyota-ով Լանջազատ գյուղի հանգստյան տան մոտ կամրջից ընկել և գլխիվայր հայտնվել է «Ազատ» գետում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Վաղարշակ Ղահրամանյանը իր վարած Toyota մակնիշի 70 AT 707 համարանիշի ավտոմեքենայով Լանջազատ գյուղի հանգստյան գոտում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, կամրջից ընկնելով, գլխիվայր հայտնվել «Ազատ» գետի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ․ Ղահրամանյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 44-ամյա Արմեն Թադևոսյանը, 35-ամյա Էդգար Վահրամյանը և 44-ամյա Հարություն Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև  Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարնրեը՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր