8222 դիտում
12:02 21-06-2021
Կասկադյորական ավտովթար՝ Արարատի մարզում. 46-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է «Ազատ» գետի վրա կառուցված կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և հայտնվել «Ազատ» գետում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 20-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 21։25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Արամայիս Հ-ն իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Ազատավան-Բուրաստան գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Ազատ» գետի վրա կառուցված կամրջի մետաղյա արգելապատնեշներին, կոտրել այն և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել գետի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ վարորդ Արամայիս Հ-ն ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 14-ամյա Էրիկ Զ-ն, 67-ամյա Ռաֆիկ Ա-ն դուրս են բերվել գետից և տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+