211652_close_icon
views-count41024 դիտում article-date 22:54 06-04-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 37-ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով Զոդի կամրջից մի քանի մետր բարձրությունից գլխիվայր ընկնելով, հայտնվել է ձորում. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Կարապետյանը՝ իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 70 QQ 907 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի կամրջի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կամրջից մի քանի մետր շրջվելով, հայտնվել դաշում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Կարապետյանը, ուղևորներ՝ Երասխ գյուղի բնակիչներ, 50-ամյա Վարդուհի Ավագիմյանը, 55-ամյա Արսեն Թադևոսյանը և Արմաշ գյուղի բնակիչ, 74-ամյա Խորեն Սինանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր