211652_close_icon
views-count4684 դիտում article-date 19:20 22-07-2021

«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, իսկ քարտուղար` Արծվիկ Մինասյանը

 «Հայաստան» դաշինքը  հուլիսի 21-ին անցկացրել է խորհրդարան անցած պատգամավորական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի «Ֆեյսբուք»-ի էջը:

Նշվում է, որ քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։

Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։

Նմանատիպ նյութեր