211652_close_icon
views-count4715 դիտում article-date 17:52 17-05-2017

«ԵԼՔ» դաշինքի խորհրդարանական նիստում խմբակցության ղեկավար և քարտուղար է ընտրվել

Մայիսի 16-ին տեղի ունեցած «ԵԼՔ» դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստում խմբակցության ղեկավար ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, խմբակցության քարտուղար ընտրվեց Գևորգ Գորգիսյանը: [b] ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ ՓԱՇԻՆՅԱՆ[/b] Ծնվել է 1975թ.-ի հունիսի 1-ին, Իջևանում: 1991-95թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1992թ.-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998թ.-ին հիմնադրվել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999թ.-ի դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999թ.-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012թ.-ը: 1999թ.-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Ավելի ուշ՝ վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումը ի կատար չի ածվել: 2007թ.-ին եղել է «Այլընտրանք» հ/ք միավորման հիմնադիր անդամ: 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը: 2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: 2008թ.-ի մարտի 1-ից հետո՝ լինելով հետախուզման մեջ, 1 տարի չորս ամիս անց է կացրել ընդհատակում: 2009թ.-ի հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ և ձերբակալվել և նույն տարվա դեկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ.-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում, ազատ է արձակվել 2011թ.-ի մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ: 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով: 2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ: 2016թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կամավորական ջոկատի հրամանատար: 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։ 2017թ. մայիսից՝ ԵԼՔ խորհրդարանական խմբակցության ղեկավար: [b]Գևորգ Սամվելի Գորգիսյան[/b] Ծնվել է 1986 թվականի հունվարի 23-ին, Երևան քաղաքում։ Կրթություն 2003-2005 թթ. սովորել է Հայաստանի Պետական Ճորտարագիտական համալսարանի Քոմփյութերային համակարգերի եվ ինֆորմատիկա ֆակուլտետ, տեղեկատվական անվտանգություն մասնագիտությամբ։ 2005-2007թթ. սովորել է ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։ 2009-2011թթ. շարունակել է ուսումը ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրայում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։ Աշխատանքային փորձ 2007–2009թթ․ շարունակել է աշխատել է «Հայնախագիծ» ԲԲԸ-ում՝ որպես ծրագրավորող։ 2009-2010թթ․ աշխատել է «ՍթրիմՏեք» ՍՊԸ-ում՝ որպես կայքի ադմինիստրատոր։ 2010թ․ փորձաշրջան է անցել «ՆաիրիՍոֆթ» ընկերությունում։ 2010-2014թթ․ աշխատել է «Ալտակոդ» ընկերությունում՝ որպես վեբ ծրագրավորող։ 2015թ․-ից աշխատում է «IAM Cloud» անգլիական ընկերությունում՝ որպես վեբ դեպարտամենտի ղեկավար։ Սոցիալական ներգրավվածություն 2013-2014թթ․ ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ-ում ծավալվող քաղաքացիական և քաղաքական գործընթացներում՝ մասնակցելով նախագահական ընտրություններից հետո ծավալված հետընտրական գործընթացներին, հասարակական տրանսպորտի գնի թանկացման դեմ ուղղած պայքարին, որպես «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ՝ պայքարելով Կուտակային Կենսաթոշակային բարեփոխումների դեմ և աջակցել է «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժմանը՝ հոսանքի գնի բարձրացման դեմ։ 2007- 2009թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ Ընտանեկան կարգավիճակ Ամուսնացած է, ունի 3 երեխա։

Նմանատիպ նյութեր