211652_close_icon
views-count35001 դիտում article-date 19:08 22-07-2021

Արտակարգ դեպք Մասիս քաղաքի Թիվ 6 հիմնական դպրոցում. հաստաբուն ծառը արմատից պոկվել ու պատուհաս է դարձել բնակիչների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Կեսգիշերն անց  ուժեղ քամու հետևանքով Մասիս քաղաքի «Մասիսի կայարան» թաղամասում  գտնվող Թիվ 6 հիմնական  դպրոցի բակում հսկայական ծառը արմատից պոկվել և  թեքվել է դպրոցի տանիքի և անկյունային հատվածի վրա:

Ինչպես  տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ամեն պահի՝ թե՛ նշված ծառը, և թե՛ հարակից մի քանի ծառեր կարող են վտանգ առաջացնել բնակիչների համար:

Ծառը չի տապալվել միայն շնորհիվ  էլեկտրական լարերի ու տան տանիքի, որոնց վրա հենվել է: Բնակիչները առավոտ շուտ կատարվածի մասին տեղեկացրել են Մասիսի քաղաքապետարանի համապատասխան բաժին:

Քիչ առաջ իրավիճակի մասին տեղեկացել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ում հանձնարարականով արդեն քաղաքապետարանի կանաչապատման բաժնից հատուկ տեխնիկաներով ժամանում են, որպեսզի ծառը մասնատեն ու հեռացնեն դպրոցի բակից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր