211652_close_icon

Փրկարարները հուլիս ամսին օրվա ընթացքում ունեցել են հրդեհի բռնկման մինչև 50 ահազանգ

views-count1652 դիտում article-date 16:31 21-07-2021
Հայաստանում ջերմաստիճանի կրուկ բարձրացմանը զուգահեռ փրկարարների աշխատանքում դժվարություններ են առաջանում, սակայն նրանք կարողանում են հստակորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսօր լրագրողների հետ զրույց այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը: 

«Այս պահի դրությամբ նման լուրջ խնդիր չունենք, սակայն մոտակա օրերին սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձացում: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ մեր աշխատանքում առաջանում են դժվարություններ: Մեզ համար շատ ծանրաբեռնված էր հունիս ամիսը: Հիշում եք, հունիս ամսին ինչպիսի հրդեհային վիճակ էր, ունեցել ենք մեկ օրվա ընթացքում մինչև 50 հրդեհի կանչ: Իհարկե, փառք ու պատիվ մեր փրկարարներին,  որոնք իրենց առջև դրված խնդիրները կարողացել են հստակորեն կատարել»,- ընդգծեց Փիլոյանը:

Նմանատիպ նյութեր