211652_close_icon

Հուլիս ամսին հարկադիր կատարման ծառայության «թեժ գծին» ստացվել է 1792 հեռախոսազանգ

views-count3644 դիտում article-date 13:08 02-08-2017
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիս ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 8717 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 1792 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 56 բողոքի: 2017 թվականի հուլիս ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 7288 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր