211652_close_icon
views-count11745 դիտում article-date 15:43 29-06-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում հուլիս ամսին

[b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +25...+26C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +12...+15C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +38...+40C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը +17...+19C, բացարձակ նվազագույնը` +5...+9C, միջին առավելագույնը` +30...+34C, բացարձակ առավելագույնը` +38...+43C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 7-14 մմ): [b] Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15...+19C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5...+8C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +33...+36C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը +9...+120C, բացարձակ նվազագույնը` -2...+3C, միջին առավելագույնը` +21...+24C, բացարձակ առավելագույնը` +31...+34C (Գյումրի` +38C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 34-75 մմ): [b]Լոռու մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16…+18C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5...+9C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +33...+35C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը +11...+16C, բացարձակ նվազագույնը` 0...+5C (Ալավերդի, Շնող` +10C), միջին առավելագույնը` +21...+26C, բացարձակ առավելագույնը` +32...+35C (Ալավերդի, Շնող` +40C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 58-83 մմ): [b]Տավուշի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+22C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +6...+11C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +35...+38C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը +13...+18C, բացարձակ նվազագույնը` +5...+10C, միջին առավելագույնը` +25...+30C, բացարձակ առավելագույնը` +35...+40C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 51-67 մմ): [b] Վայոց ձորի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +24...+26C, լեռնային շրջաններում` +16...+17C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +12...+16C, լեռնային շրջաններում` +5...+8C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը նախալեռնային շրջաններում +38...+40C, լեռնային շրջաններում` +30...+33C (դիտված բազմամյա միջին նվազագույնը նախալեռնային շրջաններում` +16...+19C, լեռնային շրջաններում` +10...+13C, միջին առավելագույնը` նախալեռնային շրջաններում +31...+33C, լեռնային շրջաններում` +23...+25C: Բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` +6...+11C, լեռնային շրջաններում` -1...+30C, բացարձակ առավելագույնը նախալեռնային շրջաններում +37...+41C, լեռնային շրջաններում` +32...+37C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 13-21 մմ, լեռնային շրջաններում`40 մմ): [b]Սյունիքի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +24...+26C, նախալեռնային շրջաններում` +17...+19C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև +14...+17C, նախալեռնային շրջաններում` +5...+10C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը հովտային շրջաններում +39...+40C, նախալեռնային շրջաններում` +29...+32C (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում` +17...+21C, լեռնային շրջաններում` +11...+15C, միջին առավելագույնը` հովտային շրջաններում +30...+32C, լեռնային շրջաններում` +22...+25C: Բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` +9...+11C, լեռնային շրջաններում` +1...+6C, բացարձակ առավելագույնը հովտային շրջաններում +39...+43C, լեռնային շրջաններում` +31...+36C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 10-31 մմ, նախալեռնային շրջաններում` 27-51 մմ): [b] Երևան քաղաք[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +25...+26C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +12...+14C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +39...+40C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը +17...+19C, բացարձակ նվազագույնը` +7...+8C, միջին առավելագույնը` +30...+33C, բացարձակ առավելագույնը` +40...+42C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 9-14 մմ):

Նմանատիպ նյութեր