38757 դիտում
13:36 21-07-2021
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 40-ամյա վարորդը Škoda-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Բեգլարյանը իր վարած Škoda Fabia մակնիշի ավտոմեքենայով Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 22 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15746 դիտում
18:46 01-12-2024
Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. ամուսիններն ու նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց