211652_close_icon
views-count63150 դիտում article-date 22:56 16-03-2020

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 32-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Արեգ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 PD 583 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 214. 5-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել աջակողմյան ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արեգ Ա.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ս. Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր