211652_close_icon
views-count9708 դիտում article-date 23:45 20-07-2021

«Ֆիդայիններ» ՌՀԲՀԿ-ի կողմից պարգևատրվեցին Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած հերոս զինվորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը հուլիսի 18-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորներին։

ՀՀ «Ֆիդայիններ» ՌՀԲՀԿ-ի ղեկավար Սեյրան Չիլինգարյանի կողմից զինծառայողներին հանձնվեցին մեդալներ և շնորհակալագրեր։

Միջոցառմանը ներկա էին Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը, Տեր հայր Սողոմոն Մինասյանը, Արլուր-լուրեր լրատվական կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Ղազարյանը, զինվորական հոգեբան և դասախոս Քրիստինե Պետրոսյանը, ով նաև իր աջակցությունը հայտնեց վիրավոր զինվորներին։

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+

Նմանատիպ նյութեր