211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ 25-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ «Կասկադ»-ում ընկերոջ հետ գրկախառնվելուց հետո նկատել է, որ նա իր պարանոցից գողացել է ոսկյա վզնոցը և խաչը

views-count3190 դիտում article-date 17:43 04-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությայն ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել մարզերից մեկի բնակիչ 25-ամյա Ա․ Զ․-ն և հայտնել, որ «Կասկադ» համալիրում ընկերոջ Հ․ Կ․-ի հետ գրկախառնվելուց հետո նկատել է, որ իրեն անհայտ պայմաններում ընկերը պարանոցի վրայից գողացել է ոսկյա վզնոցը և խաչը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցանքը կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր