18735 դիտում
21:36 19-01-2021
Քեզ բացակա չենք դնի. 18-ամյա հերո՛ս, դու նահատակվեցիր քո կողմից պահված Արցախ երկրում. որը դիվանագիտության փնթիության արդյունքում հանձնվեց թշնամուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում ծնված 18-ամյա Արարատ Արմենի Մանյանը զորակոչվել է բանակ և ծառայության է անցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:
Մինչ հայրենիքի համար պարտքը կատարելը, սովորել է Աբովյան քաղաքի Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությունում, որտեղ էլ ստացել է թրթուրավոր քարշիչի մեխանիկ-վարորդի վարման վկայական:
Ծառայել է Արցախի Հանրապետության Խոջալուի զորամասում 27 օր և այդ կարճ ժամանակահատվածում հրամանատարական կազմի զինակից ընկերների մոտ մեծ հեղինակություն է վայելել՝ իր խիզախության, մարդկային հատկանիշների շնորհիվ:
Այդ խիզախությունն ու արիությունը նա ցուցաբերեց պատերազմի ողջ ընթացքում: Իր զինակից ընկերների հետ կենացմահու պայքար է տվել ոսոխի դեմ առաջնագծի ամենաթեժ կետերում՝ մարտի դաշտում արժանի հակահարված տալով թշնամուն:
Արարատը նահատակվեց հոտեմբերի 20-ին ու հիմա Աբովյանում բնակվող նրա ընտանիքի անդամներին են այցելում հարևանները, ծանոթները՝ սփոփանքի խոսքեր ուղղում ծնողներին ու ասում. «Ե՛վ Արարատին, և՛ բոլոր հերոս զինվորներին մենք բացակա չենք դնի:
Նրանք իրենց կյանքը գիտակցաբար զոհեցին հանուն Արցախի ու Հայաստանի սահմանների անվտանգությանը:
Ցավոք, դիվանագիտությունն ու քաղաքական իշխանությունը գիտակցված պարտության մատնեցին էդ հերոս առյուծ ու զինվոր տղերքի պայքարը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
30342 դիտում
19:26 02-02-2021
Քաջարանցի 20-ամյա հերո՛ս, քեզ բացակա չենք դնի. դու նահատակվեցիր՝ բարձր պահելով Սյունեցու պատիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
53382 դիտում
13:01 10-11-2020
Քեզ բացակա չենք դնի՝ 18-ամյա հերո՛ս, դու բարձր պահեցիր ոչ միայն ընտանիքիդ, այլև ողջ գյուղի պատիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ