Վրաերթ՝ Երևանում․ «ճիվաղը» Մալաթիայի շուկայի մոտ հետիոտնին վրաերթի է ենթարկել ու դիմել փախուստի․ զարմանալի է, որ ոստիկաններն ու քննիչները մինչև այժմ տեսախցիկներով հարուստ փողոցից փախած վարորդին և մեքենան չեն հայտնաբերել
Նոյեմբերի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցի «Շուկայի» հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 68-ամյա Արմենակ Ասատրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ վթարի վայրից դիմել է փախուստի։
Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները և ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը։
Դեպքի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկություն փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի և Գրիգոր Ավետիսյանի, ինչպես նաև օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը և ավտոմեքենայի համարանիշը ճշտելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փողոցում կան շատ տեսախցիկներ, ու զարմանալի է, որ մինչև այժմ ոստիկաններին ու քննիչներին չի հաջողվել հայտնաբերել «ճիվաղին», ով վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ Սասնա էպոսի «Ցռան Վեգոյի» օրինակով դիմում է փախուստի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։