211652_close_icon
views-count1189 դիտում article-date 17:04 23-12-2014

Ինչպե՞ս կարելի էր մոռանալ Մյուլլերի մասին. Թիերի Անրի

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին հայտարարել է, որ Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը պետք է ընդգրկվեր «Ոսկե գնդակի» երեք հավակնորդների թվում: Հիշեցնենք, որ 2014 թվականի արդյունքներով պատվավոր մրցանակին հավակնում են Մանուել Նոյերը, Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին: «Չեմ հասկանում, թե ինչի համար երեք հավակնորդների շարքում չի հայտնվել Մյուլլերը: Այո, Մեսսին և Ռոնալդուն հանճարեղ ֆուտբոլիստներ էն: Նոյերը նույնպես կոչման է արժանի: Բայց ինչպե՞ս կարելի էր մոռանալ Մյուլլերի մասին: Թող, որ նա գնդակով տարբեր հնարքներ չի անում, սակայն այդ տղան աշխարհի առաջնությունների շրջանակում 10 գոլ է խփել:Եվ այս անգամ նա Գերմանիայի հավաքականի հետ հաղթեց աշխարհի առաջնությունում»,- Անրի խոսքերը մեջբերում է L' Equipe-ը:

Նմանատիպ նյութեր