211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «ձախ սրունքի ստորին երրորդականի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ 31-ամյա տղամարդը «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերությունից տեղափոխվել է հիվանդանոց

views-count922 դիտում article-date 12:18 04-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ համայնքի, Գնդեվազ բնակավայրի «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերությունում՝ Ամուլսարում, դանակով աշխատանքներ կատարելիս, ոտքը վնասելու հետևանքով «ձախ սրունքի ստորին երրորդականի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Արման Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 16։00-ի սահմաններում իր աշխատանքային պարտականությունները կատարելիս «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի կույտային տարալվացման հարթակում ջրամեկուսիչ արհեստական թաղանթը (գեոմեմբրան) շինարարական դանակով կտրելու ժամանակ Արման Մ․-ն ստացել է վերոնշված վնասվածքը։

Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր