2191 դիտում
11:28 17-07-2021
Զանգեզուր. ներքինն ու արտաքինը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել հերթական, ինձ թվում է, առավել լկտի սպառնալիքներով Հայաստանի հասցեին:
Ելույթ ունենալով Բաքվում՝ վերջին պատերազմի մասնակիցներին բնակարաններ բաշխելու արարողության ժամանակ, նա դարձյալ պնդեց, որ ամբողջ՝ իր ձեւակերպմամբ, Արեւելյան եւ Արեւմտյան Զանգեզուրը, ինչպես նաեւ՝ Սեւանն ու Երեւանը, ադրբեջանցիների պատմական հողերն են, ուր իրենք՝ ադրբեջանցիները, անպայման կվերադառնան, որի համար պետք է պատրաստվել նոր պատերազմի: Մյուս կողմից, ըստ Ալիեւի, Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով տարածք եւ, հետեւաբար, նման խնդիր էլ գոյություն չունի:
Հայկական պետությունը ոչնչացնելու եւ մեզ այստեղից քշելու մտադրություններն, իհարկե, նոր չեն: Ավելի մտահոգիչ է մեր ներքին հասարակական մթնոլորտը, երբ իշխանամետ ընտրազանգվածին (ավելի քան 600 հազար քաղաքացիներին) չեն հետաքրքրում ո՛չ մեր կրած կորուստները, ո՛չ էլ մեր գլխին կախված իրական սպառնալիքը, որն, ըստ ամենայնի, նրանք կա՛մ լուրջ չեն համարում, կա՛մ էլ հաշտվել են իրականության ու հետագա կորուստների հետ: Զարմանալի է նաեւ Հայաստանի իշխանությունների կրավորական դիրքը ոչ միայն այդ հոխորտանքների նկատմամբ, այլեւ գործողությունների՝ Երասխի ուղղությամբ հակառակորդի զինուժի առաջխաղացման, որի արդյունքում մենք զոհ ունենք:
Վարչապետի պաշտոնակատարը, որը գունեղ արտահայտություններ չի խնայում «ներքին թշնամիներին» խարազանելու համար, այս պարագայում սահմանափակվում է ընդհանուր դիվանագիտական ձեւակերպումներով: Դժվար է ակնկալել, որ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի ելույթից հետո «լայվ» կմտներ եւ կխոսեր Ալիեւի «թաթիկները կտրելու», «մեյդը փռելու», «վզակոթից բռնելու» եւ «ասֆալտին պառկացնելու» թեմայով: Այդ բառապաշարը կիրառվում է ներքին կյանքում՝ քաղաքական հակառակորդներին «բարոյապես ջախջախելու» եւ դրանով իշխանական ընտրազանգվածին ոգեւորելու համար: Եվ դա անուղղակիորեն նպաստում է մեր իրական թշնամիների լպիրշ պահվածքին:
«Զանգեզուր» տեղանունը օրերս հնչել է նաեւ մեկ այլ համատեքստում: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ այնտեղ ավերածություններ են գործել: Ակցիան իրականացվում է հետընտրական վրեժխնդրության շրջանակներում, քանի որ, հիշեցնեմ, Փաշինյանին Սյունիքի մարզում գրկաբաց չեն ընդունել: Այդ հաշվեհարդարի, կամ, եթե ավելի ճոռոմ բառեր օգտագործենք՝ պողպատե մանդատի եւ օրենքի դիկտատուրայի միջոցառումների շարքում հետապնդվում են Սյունիքի մարզի մի շարք համայնքապետեր:
Հուսով եմ, դատարանները, որոնք, ի տարբերություն դատախազության, ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի, Փաշինյանի գրպանում չեն, իրենց խոսքը կասեն այդ գործերում: Բայց ակնհայտ է, որ այդ բոլոր միջոցառումները թուլացնում են մարզի ու, հետեւաբար, ամբողջ պետության անվտանգությունը: Դարձյալ հույս հայտնեմ, որ այդ ամենն արվում է ոչ միտումնավոր»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2186 դիտում
10:20 19-10-2016
Ինչպես ներքինն է պայմանավորում արտաքինը, այնպես էլ արտաքինն է որոշում ներքինը. «Առավոտ»
Այս բաժնից
2044 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան