211652_close_icon
views-count134062 դիտում article-date 20:32 14-07-2021

Երևանում թալանել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ի Արշակունյաց պողոտայում գործող «ՍԱՍ Գրուպ»-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ Շավարշ Փ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մտել են Արշակունյաց պողոտայի 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի առաքման աշխատասենյակներից մեկը և գողացել դրամարկղը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:

Տեղում  ոստիկանություն ահազանգած Շավարշ Փ.-ն հայտնել է, որ ինքը աշխատում է  «ՍԱՍ Գրուպ»-ում՝ որպես իրավաբան:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և դրամարկղն ու այնտեղ եղած գումարաը հայտնաբերելու ուղղությամբ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամարկղում եղել է մոտ  կես միլիոն դրամ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր