211652_close_icon
views-count87438 դիտում article-date 10:04 03-12-2017

Երևանում թալանել են «Սաս Գրուպ» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրենի Porsche Cayenne-ը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արևիկ Անանյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ նույն օրը, ժամը 01։00-ից մինչև 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող, իրենց շենքի բակում կայանված Porsche Cayenne մակնիշի 70 XX 002 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները, զույգ դիմային լուսարձակները, թափարգելը, ռադիատորի քողարկիչը և շարժիչի ծածկոցը։ Դեպքի վայր են մեկնել Ոստիկանութան Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժամունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Անանյանը աշխատում է «Սաս Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր