29474 դիտում
16:30 04-07-2021
Երևանի քաղաքապետարանը սպասում է՝ արմատից փտած հսկայական ծառը, որի հարևանությամբ կա մանկապարտեզ, տապալվի, ողբերգություն լինի, նոր հետևություններ անի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է, Երևան քաղաքի Կոմիտասի 1 շենքի բնակիչները ահազանգում են Երևանի քաղաքապետարան, որպեսզի համապատասխան բաժնի աշխատակիցները հետևություններ անեն ու վերջապես Կոմիտասի 1 շենքի բակային հատվածում իրենց վտանգ ներկայացնող 30-40 տարվա հսկայական բարդին, որն արմատից փտել է, հեռացնեն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երեկ ուժեղ քամու հետևանքով բարդին ծռվեց: Պատճառը՝ փտած արմատն է ու հիմա այն դառել է իսկական պատուհաս բնակիչներիս համար:
Բարդին պահում են էլեկտրալարերն ու երկաթե ցանկապատը, բայց չկա երաշխիք, որ այն չի տապալվի: Դիմել ենք Արաբկիրի թաղապետարան, էնտեղից մարդիկ օպերատիվ արձագանքել են, եկել, տեսել են ու մեր տեղեկություններով, երբ փորձել են վտանգավոր ծառն հեռացնել, Երևանի քաղաքապետարանից կասեցրել են, ասելով, թե մինչև քաղաքապետարանի համապատասխան վարչությունից եզրակացություն չլինի, որ այդ ծառը վտանգ է իրենից ներկայացնում, ոչինչ չեն կարող անել:
Ստացվում է ՝ Երևանի քաղաքապետարանը սպասում է՝ ծառը տապալվի ու ոչ միայն դա, նմանատիպ ևս 2 ծառ կա, ողբերգություն լինի, որ տեղներից շարժվեն:
Այդ բակային հատվածում կա նաև մանկապարտեզ: Գոնե այդ մասին մտածեք, որ մեկ էլ տեսար՝ ծառի տապալման պահին այնտեղ երեխաներ լինեն խաղալիս: Էլ չենք ասում, որ մի քանի անգամ ծառերից որոշ հատվածներ պոկվել ու վնասել են քաղաքացիների ավտոմեքենաները»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+