211652_close_icon
views-count880 դիտում article-date 20:58 06-08-2026

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել. մինչ թաղապետարանը կբարեհաճեր, փրկարարները ծառը մասնատել ու հեռացրել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ամբողջությամբ արմատից փտած ծառի տապալման հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Օհանովի փողոցում արմատից փտած ծառը քամու հետևանքով տապալվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արշակ Մեխրիյանի գլխավորությամբ։

Փրկարարները, չսպասելով Մալաթիայի թաղապետարանի աշխատակիցների ժամանմանը, իրենք էլեկտրական սղոցով ծառը մասնատել ու հեռացրել են։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր