211652_close_icon
views-count436 դիտում article-date 11:30 30-08-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում. Դավթաշենում արմատից փտած հսկայական բարդին տապալվել ու փակել է ճանապարհը. օպերատիվ են գործել Երևանի կանաչապատման աշխատակիցներն ու համայնքային ոստիկանները, իսկ Դավթաշենի թաղապետարանի համար հեքիաթը կանչել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Դավթաշեն 1-ին թաղամասի 36 շենքի բակում հաստաբուն ծառը, որն արմատից փտած է եղել, տապալվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառն ամբողջությամբ փակել է երթևեկելի գոտին, իսկ ծառի ճյուղերն էլ ընկել են կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Բարեբախտաբար տուժածներ չկան, մեքենան էլ չի վնասվել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին հայտնի Բեգոյանի Արմենի հիմնարկի աշխատակիցները․ ովքեր շատ արագ էլեկտրական սղոցով մասնատեցին ու հեռացրեցին ծառը։ Մինչդեռ Դավթաշենի թաղապետարանից ոչ մի պատասխանատու կամ աշխատակից այդպես էլ չժամանեց, այն դեպքում, երբ պետք է թաղապետի աշխատակազմից նույնպես այնտեղ լինեին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր