211652_close_icon
views-count1315 դիտում article-date 11:28 26-11-2024

Երևանում դարն ապրած, արմատից փտած հսկայական ծառը տապալվել է. վնասվել է քաղաքացու ավտոմեքենան. ժամանել են փրկարարներն ու համայնքային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, հերթական ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 6-րդ շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և տապալվել է՝ փակելով շենքի մուտքի ճանապարհը:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութան ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը:  

Ծառի տապալման պատճառով վնասվել է շենքի մուտքի մոտ կայանված «Range Rover» մակնիշի ավտոմեքենան:  

Դեպքի մասին տեղեկացրել են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, ում հանձարարականով Կանաչապատման աշխատակիցները պետք է ժամանեն ու ծառը էլեկտրական սղոցներով մասնատեն:  

Մինչ այդ փրկարարները սահմանազատել են տարածքը:

Թե ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը՝ մնացել է օդում կախված:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում պարզում են վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր