211652_close_icon

Շիրակի մարզում հովիվներ են կայծակնահարվել․ նրանցից մեկի վիճակը ծանր է. Aravot.am

views-count14177 դիտում article-date 21:59 03-07-2021
Այսօր ժամը 18․00-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել կայծակահարված երկու հովիվների, որոնցից մեկի վիճակը ծանր է․ 45 տարեկան տղամարդն ալիքային վնասվածքներից բացի ունի այրվածքներ,  վերակենդանացման բաժանմունքում է։ Մյուս հովիվը՝ 1963 թվականին ծնված, հետազոտվել է, ամբուլատոր բուժօգնություն ստացել ու դուրս է գրվել հիվանդանոցից։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Դեպքը եղել է Ջաջուռի հատվածում, նրանց հիվանդանոց են տեղափոխել  թրջված, սառած վիճակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց տեղափոխվածներն են Ջաջուռ գյուղի բնակիչներ, 45-ամյա Սանասար Ենգոյանը և 58-ամյա Սասուն Գևորգյանը:
 
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավագ քննիչ Պ. Նալբանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր