211652_close_icon
views-count32190 դիտում article-date 17:29 03-07-2021

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Հրազդան» բժշկական կենտրոնի 24-ամյա բուժակը Opel-ով վթարի է ենթարկվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Վաչիկ Ասատրյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցով դեպի Հրազդան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածի քարերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ասատրյանն ու նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Մանասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և Ծաղկաձորի ՃՈ ջոկի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ. Ասատրյանն աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնում՝ որպես բուժակ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր