211652_close_icon
views-count25322 դիտում article-date 20:01 21-07-2024

Լոռու մարզում վթարի է ենթարկվել Գյումրու բժշկական կենտրոնի բուժքույրը. վերջինը «Toyota Platz»-ով բախվել է էլեկտրասյանը ու կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Լ. Գ.-ն իր վարած «Toyota Platz» մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր հայտնվել ճամփեզրին կից հողամասում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Գ.-ն, նրա ուղևորներ Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Ս. Ս.-ն, Տավուշի մարզի 49 Լ. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվ են գործել Գյումրու մոր և մանկան Ավստրիական բժշկական կենտրոնի  բժիշկները, քանի որ վարորդ Լ. Գ.-ն երբ տեսել է որ երեխան արնահոսում է, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել ապա երեխայի հետ տեղափոխվել է Գյումրու մոր և մանկան Ավստրիական բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը։

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Գ.-ն աշխատում է Գյումրու բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր