211652_close_icon
views-count15753 դիտում article-date 14:03 27-06-2021

Չարենցյան խոսքով առաջնորդվող երևանցին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» շքանշանով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով երևանաբնակ Վաչե Իսրայելյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» շքանշանով:

Վ. Իսրայելյանը Արցախյան  44-օրյա պատերազմի ընթացքում ակտիվ մասնակցություն է ունեցել և առաջին իսկ օրվանից  իր զինակից ընկերների հետ եղել է առաջնագծում:

Պատերազմի ողջ ընթաքում ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, կամավորական ջոկատների հետ, շատ դեպքերում հայտնվելով  հակառակորդի թիրախի տակ, իր ընկերերի հետ առաջնագիծ են հասցրել առաջին ահրաժեշտության պարագաներ:

Նա պատերազմից հետո ապահովել է  Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների վերադարձը դեպքի Արցախ, երբ արցախցիները ժամանակավորապես հանգրվանել էին Հայաստանում:

Շատ բարեգործական ակցիաներ է իրականացրել, սակայն այդ մասին չի ցանկացել, որպեսզի բարձարձայնվի, ասելով՝ ես առաջնորդվում եմ Մեծն Չարենցի խոսքերով՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»:

«Մարշալ Բաղրամյան» շքանշանով պարգևատրված Վաչե Իսրայելյանն է



 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր