211652_close_icon
views-count24862 դիտում article-date 13:28 09-12-2018

Ռոման Մուրադյանը քվեարկելուց հետո հայտնեց. «Մենք այսօր ապացուցելու ենք չարենցյան հայտնի խոսքերի իրականությունը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց: Նա քվեարկությունից հետո հայտնեց, որ քվեարկեց հանուն մեր երեխաների լավ ապագայի, հանուն հայրենիքի սահմանների ամրապնդմանն ու երկրի հզորացմանը: «Մենք վստահ ենք, որ այս ընտրություններով մենք ապացուցելու ենք Մեծն Չարենցի հայտնի խոսքերի ճշմարտացիությունը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» ու վստահ եմ, որ ժողովուրդը այսօր վավերացնելու է չարենցյան այդ հայտնի տողերը»: Օգտվելով առիթից, թեկնածուն նաև սահմանն անառիկ պահող հայ զինվորներին ու սպաներին կրկին անգամ ցանկացավ բարի ծառայություն, ասելով՝ «Սահման պահող զինվորն ու սպան է առաջին հերթին մեզ թեև ու թիկունք ու մենք էլ այսօր պետք է համախմբվենք դրականի շուրջ, համախմբվենք «Իմ քայլը» դաշինքի առաջնորդի շուրջ ու հավատացեք, ոչ մի արտաքին թշնամի չի կարողանա մեզ ընկճել ու ծնկի բերել»: Լուսանկնարեը՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր