34316 դիտում
21:12 26-06-2021
Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի աղբավայրում. հրշեջները պայքարում են կրակի դեմ. այն տեսանելի է մի քանի կիլոմետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի մեծ թվով հրշեջ փրկարարներ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի դեմ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին օգնում են աղբավայրի աշխատակիցները:
Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, քաղաքապետարանի ջրատար ավտոմեքենաներով անընդհատ ջուր են հասցնում հրշեջներին:
Կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից և այրվում է մոտ 3,5-4 հեկտար տարածք:
Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում է Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ու Երևան փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:
Ժամանել է նաև ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ով տեղում իրավիճակի մասին տեղեկություններ է փոխանցում Արտակարգ Իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 214+
214+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)