211652_close_icon
views-count21746 դիտում article-date 14:45 21-06-2021

Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 24-ամյա երիտասարդին, ով Mercedes-ով վրաերթի էր ենթարկել հետիոտնին և հեռացել դեպքի վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիս 16-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ պարզել են, որ Երևան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Գրիգոր Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով հունիսի 15-ին Անդրանիկի փողոցի 2/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն Արկադի Եղիազարյանին, ում թողնելով անօգնական՝ հեռացել է դեպքի վայրից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ բացատրական աշխատանքներ են կատարում, ինչից հետո Գ. Պետրոսյանն ինքնակամ ներկայանում է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնում, որ վրաերթը կատարել է ինքը՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայով։

Ավտոմեքենան ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղափոխվել է Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանոնքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ամբողջական տվյալները, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր