211652_close_icon

Էրեբունու ոստիկանները տաք հետքերով պարզել են թիվ 38 երթուղու ավտոբուսի՝ հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը․ ճշտել են նաև՝ նրան մարմնական վնասվածքներ պատճառած քաղաքացին ինչ ավտոմեքենայով է հեռացել դեպքի վայրից

views-count9493 դիտում article-date 19:04 23-04-2025
Այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ տաք հետքերով պարզել են Տիգրան Մեծ պողոտայում, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսի՝ վիճաբանության արդյունքում դանակահարված և Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը, ինչպես նաև պարզել են նրա հետ վիճաբանության մեջ մտած ու «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից հեռացած ավտոմեքենայի համարանիշը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է 52-ամյա Վաչե Ռ․-ն , իսկ «Ford Fusion»-ի սեփականատերը հայտնել է, որ ինքը չի վարում ավտոմեքենան, այլ մեկ այլ քաղաքացի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Էրեբունու ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում  են անհրաժեշտ միջոցառումներ նրան և ավտոմեքենան հայտնաբերելու  ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր