211652_close_icon
views-count64957 դիտում article-date 12:21 19-07-2017

Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել ու բերման են ենթարկել Երևանում 70-ամյա հայտնի պրոֆեսորին բժշկական նշտարով ծանր մարմնական վնասվածքներ պատճառած 34-ամյա երիտասարդին

Այսօր՝ հուլիսի 19-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատության է ենթարկվել հայտնի հոգեբան, 70-ամյա Ռուբեն Պողոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Այգ» հոգեբանական կենտրոնի իր գրասենյակում Ռ. Պողոսյանը, ով նաև ճանաչված հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր է, մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ գլխի և դեմքի մասում, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ռ. Պողոսյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանին։ Պարզվել է, որ վերջինս առանց պատճառաբանության իր մոտ եղած թուղթ կտրելու դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել հայտնի պրոֆեսորին։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ [b]34-ամյա Հրանտ Համբարձումյանն է, ով կասկածվում է հայտնի պրոֆեսորին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ [/b][img]http://shamshyan.com/ups/images/0387138001500464562452451.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր