211652_close_icon
views-count25125 դիտում article-date 10:51 21-06-2021

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «ՎԱԶ 21099»-ը բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրավորները տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 04։20-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Կարեն Ավետիսյանը, 21-ամյա Շահեն Մանուկյանը և 56-ամյա Գագիկ Մնեյանը։

ՈստիկանությաՆ Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված անձինք ավտովթարի են ենթարկվել Կոտայքի մարզի վարչական տարածքում և այդ տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Հրազդանի բաժին։

Արդեն տեղում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ պարզել են, որ ավտովթարը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում, և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է Լեռնանիստ գյուղի կամրջի բետոնե եզրաքարերին և գլխիվայր շրջվել։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+

Նմանատիպ նյութեր