211652_close_icon
views-count57616 դիտում article-date 21:16 17-08-2017

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 51-ամյա վարորդը ВАЗ 21099-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. նրան, հարսին ու թոռանը տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Վարդան Վարդանյանը Երևան-Գյումրի- Բավրա ավտոճանապարհի 148 կմ հատվածում՝ Աշոցքի վարչական տարածքում, իր վարած ВАЗ 21099 մակնիշի 35 DQ 587 համարանիշի ավտոմեքենայով Գուչի աղբյուր հատվածում բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, 22-ամյա Նուռա Գրիգորյանն ու 1-ամյա Ռիփսիմե Ավետիսյանը տեղափոխվել են Գյումրու Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշոցքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Այս պահին վթարի վայրում տեղազննություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ Սիսակ Մկրտչյանն ու ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը: Փաստի առթիվ վերջինիս կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ն. Գրիգորյանը վարորդ, Վ. Վարդանյանի հարսն է, իսկ երեխան՝ Հ. Ավետիսյանը՝ Ն. Գրիգորյանի աղջիկն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր